Ռուս սենատոր Անդրեյ Գուրեւը լիազորությունները վայր  դնելու դիմում է ներկայացրել, հայտնել է խորհրդարանի վերին պալատի Կանոնադրական հանձնաժողովի փոխնախագահ Օլեգ Պանտելեեւը: Գուրեւը դիմումում չի նշել ազատման պատճառը, օրենքը դա թույլ է տալիս: Նախկինում լրատվամիջոցները ենթադրել էին, որ Գուրեւը կհեռանա Դաշնության խորհրդից:

Gazeta.ru-ն գրում է, որ Դաշնության խորհուրդը մայիսի 29-ին վաղաժամկետ դադարեցրել է Գուրեւի սենատորական լիազորությունները: Գուրեւն ինքը բացատրել է, որ հեռանում է, քանի որ ընտրել է բիզնեսը:

Անդրեյ Գուրեւը «Ֆոցագրո» ընկերության հիմնական սեփականատերն է: 2013թ. Forbes-ի ցուցակում նրա ունեցվածքը 4 մլրդ դոլար էր գնահատվել, նա Ռուսաստանի հարուստ գործարարների ցանկում 28—րդ հորիզոնական է զբաղեցնում:  Forbes-ը 2013թ. ապրիլին Գուրեւին ներառել էր նաեւ առավել ազդեցիկ քաղաքական գործիչների ցանկում, որոնք քաղաքական դաշտ էին տեղափոխվել գործարար հատվածից: