Հայաստանի ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի հրավերով, այսօր՝ մայիսի 29-ի երեկոյան, քառօրյա պաշտոնական այցով Հայաստան կժամանի Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահ Ալի Ֆահդ Ալ-Ռաշիդի գլխավորած պատվիրակությունը:
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ այցի ընթացքում նախատեսվում են հանդիպումներ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանի, Գարեգին Բ-ի, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի, փոխվարչապետ Արմեն Գեւորգյանի, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի, ԱԺ Հայաստան-Քուվեյթ բարեկամության խմբի անդամների հետ: Պատվիրակությունը կհանդիպի նաեւ ԵՊՀ պրոֆեսորադասախոսական կազմի եւ ուսանողների հետ: Նախատեսված է նաեւ մշակութային ծրագիր:
Քուվեյթի Պետության Ազգային ժողովի նախագահի գլխավորած պատվիրակությունը կայցելի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Հայոց ցեղասպանության թանգարան:




























