Ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը տեղի ունեցավ դեռ այն ժամանակ, երբ Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի պայմանգիրը խզվեց: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ռուսաստանցի քաղաքագետ Ալեքսանդր Խրամչիխինը:

Նրա համոզմամբ` ռուս-ադրբեջանական հարաբերությունների հետագա վատթարացումը կախված կլինի մյուս գործոններից: «Անկանխատեսելի է, ինչպիսի գործոններով պայմանավորված կլինի Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների հետագա զարգացումը կամ վատացումը, այդպիսի գործոններ կարող են ծառայել տարբեր իրադարձությունները»,-նկատեց Ա. Խրամչիխինը:

Հիշեցնենք, որ ռուսաստանցի զինվորականները Գաբալայի ՌՏԿ-ն լքեցին 2012 թ-ին, երբ կողմերը համաձայնության չեկան կայանի վարձակալության շուրջ: