Եգիպտոսում իսլամիստները փորձում են արգելել բալետը: Երկրի ժամանակավոր խորհրդարանում սալաֆիներից ընտրված պատգամավոր Գամալ Համեդը դասական պարը համարել է իսլամը վարկաբեկող արվեստ՝ «նյու» ոճում:

«Ես դեմ չեմ արվեստին, ընդհանուր առմամբ, այլ միայն դեմ եմ չարի, անբարոյականության եւ արվեստի անվան տակ անառակության տարածմանը»,-հայտարարել է նա՝ հավելելով, որ ոչ մի լավ բան չի տեսնում բալետի մեջ, բացի մերկ պարողներից: Նա կոչ է արել արգելել բալետը երկրում:

Ինչպես նշում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը, եգիպտոսյան օպերան մինչեւ վերջերս մեծագույնը ողջ Մերձավոր Արեւելքում, սակայն հիմա թատրոնի վրա կախված է փակվելու վտանգը: Ֆինանսների նախարարությունը կրկնակի կրճատել է ֆինանսավորումը, շատ հրավիրյալ պարողները արդեն լքել են Եգիպտոսը: