ԱԺ նախկին պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանը 10 միլիոն դրամ պարտքի տակ է ընկել ու այն փակելու հարցում դժվարություններ կառաջանան պայմանավորված բնության մատուցած անակնկալներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ինքը՝ Լեռնիկ Ալեքսանյանը:
Նրա խոսքով՝ թեեւ կոնկրետ իրենց տարածքում կարկուտը վնաս չի պատճառել, բայց եղանակային պայմանները թույլ չեն տալիս հողագործական աշխատանքներով զբաղվել, խոտը քաղել, սրսկումներ կատարել: Ավելին` անձրեւները որակից զրկում են միրգը:
Ալեքսանյանը նշեց, որ թեեւ չի կարող ասել, թե որքան վնաս է պատճառվել իրենց, բայց այդ վնասի մի մասը կարող են բուժման արդյունքում վերականգնել: Հարցին, թե նա էլ է բանկերից վարկ վերցրե՞լ, որը մարելու հարցում դժվարություններ կարող են առաջանալ, նախկին պատգամավորը պատասխանեց. «Անպայման: Ես մոտավորպես 10 միլիոն դրամի վարկ եմ վերցրել: Տեսնենք թե եղանակն էլ ինչ անակնկալներ կմատուցի»:
Նշենք, որ Լեռնիկ Ալեքսանյանն Արարատի մարզում հողեր ունի եւ զբաղվում է այգեգործական աշխատանքներով:




























