Ադրբեջանում գտնվողն Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի հետ կապված պայմանագրի խզումն ազդել է ռուս-ադրբեջանական հարաբերությունների վրա: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Նրա համոզմամբ՝ ռուս-ադրբեջանական հարաբերությունների վատթարացումը անուղղակիորեն ազդել է հայ-ռուսական հարաբերությունների վրա:

«Ակնհայտ է, որ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների շարունակական վատթարացումը, որի գագաթնակետը դարձավ Գաբալայի ՌՏԿ-ի վարձակալության դադարեցումը, չէր կարող չազդել Մոսկվայի եւ Բաքվի հարաբերությունների վրա»,-նշեց քաղաքագետը: Նա նաեւ ընդգծեց, որ այդ գործոնը դրականորեն է ազդել Երեւանի եւ Մոսկվայի միջեւ հարաբերությունների վրա:

Հիշեցնենք, որ ռուս զինվորականները Գաբալայի ՌՏԿ-ն լքել են, քանի որ Մոսկվան եւ Բաքուն չեն կարողացել պայմանավորվել վարձավճարի ժամկետը երկարեցնելու շուրջ: