Այսօր` մայիսի 30-ին, ժամը 00:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռիի մարզում (ֆոտոռեպորտաժ): Ինչպես դեպքի վայրից հայտնում է NEWS.am-ի Լոռիի թղթակիցը, Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհի 2-րդ կիլոմետրին միմյանց են բախվել «Օպել Աստրա» մակնիշի 35 ՏP 292 համարանիշի եւ «Ֆորդ» մակնիշի 36 ՏՏ 492 համարանիշի ավտոմեքենաները:
Վթարի հետեւանքով «Օպելա Աստրա»-ի ուղեւորը տեղում մահացել է, իսկ «Ֆորդ»-ի վարորդը եւ երկու ուղեւորներ տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Վանաձորի բժշկական կենտրոն:
Մեր թղթակցի փոխանցմամբ, «Օպել»-ի վարորդը գտնվում է ոչ սթափ վիճակում եւ այս պահին Վանաձորի ոստիկանները նրան բաժին են տեղափոխում, քանի որ նա խանգարում է քննիչների աշխատանքին:
Դեպքի վայրում աշխատում են Լոռիի ճանապարհային ոստիկանները` Վարդան Նարգիզյանի եւ Մարտիկ Բալայանի գլխավորությամբ: Տեղում է նաեւ ԱԻՆ մարզային փրկարարական վարչության փրկարար ջոկատը, որը իրականացնում է մեքենաների հովացման աշխատանքներ:
Լուսանկարներն ու տեսանյութն առաջիկայում




























