Մայիսի 29-ին, ժամը 16.50-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Արմավիրի մարզի Հայանիստ գյուղից բերման են ենթարկել 1992 թ. ծնված Սեւակ Ա.-ն:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նա 2010 թ. ապրիլի 6-ից հետախուզվում էր մարդուն առեւանգելու մեղադրանքով:




























