Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 11.38-ին տեղեկություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Կապան քաղաքի Գ.Նժդեհի փողոցի 1-ին նրբանցքի թիվ 18 տունը փլուզվել է:
Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը:
Պարզվել է, որ փլուզվել են Ա.Ալեքսանյանին պատկանող երկհարկանի չբնակեցված տան երկրորդ հարկի ննջասենյակի պատը (12քմ) եւ առաստաղը (24քմ):
Տուժածներ չկան:



























