Մայիսի 29-ին, ժամը 00.15-ի սահմաններում, Երեւանի Շիրակի փողոցում իրար են բախվել «Օպել», «Մերսեդես», «ՎԱԶ-2106» եւ «M-21406» մակնիշի ավտոմեքենաները:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե «ՎԱԶ-2106»-ի ուղեւորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: