Մայիսի 29-ին, ժամը 17.00-ին, ոստիկանության Մալաթիայի բաժնի ծառայողները Հաղթանակ թաղամասի 5-րդ փողոցից բերման են ենթարկել 45-ամյա Ալիսա Գ.-ին:
Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նա մայիսի 16-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով:




























