Մայիսի 28-ին, ժամը 22.45-ի սահմաններում, Երեւանի Տ. Պերոսյան եւ Փիրումյան փողոցների խաչմերուկում իրար են բախվել «ATV-250 CC» մակնիշի կվադրոցիկլը եւ «Ռենո» մակնիշի ավտոմեքենան:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե բախման հետեւանքով կվադրոցիկլի վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է քննություն: