Մայիսի 29-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոյեմբերյանի բաժնի ծառայողները Այրում քաղաքի Բարեկամության փողոցից բերման են ենթարկել 1981 թ. ծնված Արեն Ղ.-ին:

Ոստիկանության լրատվության ծառայությունից հայտնում են, թե նա ապրիլի 17-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով: