Այսօր՝ մայիսի 30-ին, ժամը 10.19-ին ահազանգ է ստացվել, որ փլուզվել է Մեղրի քաղաքի Մեղրաձոր թաղամասի թիվ 3 տան պատշգամբը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարաներն իրականացրել են պատշգամբի (6քմ) ամրացման աշխատանքներ:

Տուժածներ չկան: