2013 թվականի հունիսի 3-ից գործարկվելու են Երեւան քաղաքում նոր տեղադրված երթեւեկության նկատմամբ վերահսկողության եւ իրավախախտումների արձանագրման տեսախցիկները:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ դրանք տեղակայված են Նալբանդյան-Թումանյան, Կոմիտասի-Վրացական, Մաշտոցի-Իսահակյան, Սեբաստիայի-Տիչինայի եւ Աճառյան-Բաբաջանյան փողոցների խաչմերուկներում:

Ճանապարհային ոստիկանությունը կրկին հորդորում է վարորդներին պահպանել ճանապարհային երթեւեկության կանոնները: