Հունիսի 1-ին, ժամը 13:00-ին Մուրացանի զինվորական հոսպիտալի բակում տեղի կունենա Հայաստանի առաջին անկախ հանրապետության օրվան նվիրված համերգային ծրագիր:
Երեւանի պետական լեզվաբանական համալսարանից հայտնում են, որ միջոցառմանը կմասնակցեն Երեւանի պետական լեզվաբանական համալսարանի ուսանողներ, ինչպես նաեւ հայ էստրադայի հայտնի երգիչ-երգչուհիներ: Այս ծրագրի առանցքային նպատակներից մեկը աշխույժ համերգային ծրագրով զինվորական հոսպիտալի վատառողջ զինվորներին ոգեւորելն ու քաջալերելն է:



























