Մաշտոցի պողոտայում՝ «Գրանդ Քենդի» խանութի դիմաց, այսօր՝ մայիսի 30-ին, բախվել են 34-ամյա Գիվի Հովհաննիսյանի վարած «Volkswagen Golf» մակնիշի, 27-ամյա  Հայկ Մելիք-Ստեփանյանի վարած «Kia Optima» մակնիշի եւ 35-ամյա Էմիլ Ավետիսյանի վարած «Mercedes S 500» մակնիշի ավտոմեքենաները: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանությունից:

Հարկ է նկատել, որ «Volkswagen»-ի վարորդը փաստաբան  Գիվի Հովհաննիսյանն է, «Kia»-ի վարորդը Ֆինանսների նախարարության աշխատակից է, իսկ «Mercedes»-ը սպասարկում է Հայաստանում Կորեայի Հանրապետության հյուպատոսին:

Գիվի Հովհաննիսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ բարեբախտաբար ոչ ոք մարմնական վնասվածք չի ստացել: Մեքենաներից մեկի մեջ երեխա է եղել, ով եւս մարմնական վնասվածք չի ստացել, բայց վախեցել է: