Արագածոտնի մարզի Սիփան-Ավշեն ճանապարհին, մայիսի 28-ին անգիտակից վիճակում գտել են մի տղամարդու եւ տեղափոխել Ապարանի հիվանդանոց: Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ ոստիկանության Արգածոտնի բաժնից:
Ավելի ուշ պարզվել է, որ տղամարդն Իրանի քաղաքացի Ակբար Ալի Վալդբիգին է: Վերջինս ինքնասպանություն կատարելու նպատակով 60 դեղահաբ է խմել, սակայն նրան հաջողվել է փրկել: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:




























