Երեւանում, այսօր՝ մայիսի 31-ին, մեկնարկել է կազմակերպական զարգացման հնգօրյա դասընթաց Հայաստանի ազգային փոքրամասնությունների համար: ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի աջակցությամբ կազմակերպված այս դասընթացը նախատեսված է ազգային փոքրամասնությունների ՀԿ-ների ղեկավարների եւ երիտասարդական թեւերի ներկայացուցիչների համար:
«Մենք կարծում ենք, որ այս դասընթացը կամրապնդի ազգային փոքրամասնությունների կազմակերպությունների՝ իրենց համայնքների կարիքները ավելի լավ հոգալուն ուղղված ջանքերը »,- ասել է ԵԱՀԿ գրասենյակի ղեկավար դեսպան Անդրեյ Սորոկինը:
Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի նախագահ Արմեն Ղալումյանը հավելել է. «Այս նախաձեռնությունը կխթանի ազգային փոքրամասնությունների հետագա ներգրավումն ու ընդլայնված մասնակցությունը հայ քաղաքացիական հասարակության մեջ»:
Քաղաքացիական զարգացման եւ համագործակցության հիմնադրամի փորձագետները կազմակերպական զարգացման թեմայով վերապատրաստեցինազգային փոքրամասնությունների ինը համայնքների ներկայացուցիչներիին՝ նպատակ ունենալով նպաստել նրանց էթնիկ, մշակութային, լեզվական եւ կրոնական ինքնության պահպանմանն ու զարգացմանը: Երեւանից եւ Հայաստանի մարզերից ընդհանուր առմամբ 24 մասնակիցներ կուսումնասիրեն կազմակերպական զարգացման հիմունքներ, ծրագրերի մշակում եւ իրականացում, ֆինանսական կայունության պլանավորում, սոցիալական ձեռնարկատիրություն, ֆոնդհայթայթում եւ համայնքային զարգացում:



























