Հայաստանի սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն, այսօր՝ մայիսի 31-ին, ընդունել է ԱՄՆ-ից, Կանադայից, Արգենտինայից, Բրազիլիայից ժամանած Ռամկավար Ազատական կուսակցության պատվիրակությանը՝ ատենապետ Մայք Խարապյանի ղեկավարությամբ:

Սփյուռքի նախարարության մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպման առանցքը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ իրականացվող միջոցառումներին առնչվող հարցերն էին: ՀՀ սփյուռքի նախարարը հորդորել է ներկաներին համայնքներում տեղեկություններ, լուսանկարներ ու փաստաթղթեր հավաքել Ցեղասպանություն վերապրածների ժառանգներից, ինչը ոչ միայն պատմական մեծագույն արժեք կարող է ներկայացնել, այլ նաեւ արժեքավոր կլինի երիտասարդ սերնդին փոխանցելու համար: