Մայիսի 31-ին, ժամը 16.43-ինտեղեկատվություն է ստացվել, որ տեղացած կարկուտի հետեւանքով վնասվել են Վայոց ձոր մարզի Արտաբույնք գյուղի պտղատու ծառերը:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի մասին տեղյակ է պահվել Վայոց ձորի մարզպետարանի գյուղատնտեսության վարչության պետը:
Կստեղծվի հանձնաժողով վնասի չափերը պարզաբանելու համար:



























