Մայիսի 31-ին, ժամը 15.40-ի սահմաններում,  «ՎԱԶ-21099» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Գյումրիի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 15 շենքի մոտ վրաերթի է ենթարկել երկու կանանց:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ վիրավորված կանայք մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց:

Կատարվում է քննություն: