Մայիսի 31-ին, ժամը 23.00-ի սահմաններում, «Միցուբիշի Պաջեռո» մակնիշի ավտոմեքենան Էջմիածին-Արմավիր ճանապարհի 3-րդ կմ-ին բախվել է ճանապարհի աջ մասում կայանված «ՎԱԶ-2106»-ին:
Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ պատահարի հետեւանքով «ՎԱԶ-2106»-ի ուղեւորուհին մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:




























