Մայիսի 31-ին, ժամը 14.30-ին, ոստիկանության Աշոցքի բաժնի ծառայողները «Բավրայի» սահմանային անցակետի տարածքից բերման են ենթարկել Վրաստանի քաղաքացի, 20-ամյա Համբարձում Ա.-ին:

Ոստիկանության մամուլի ծառայությունից հայտնում են, որ նա 2012 թ. մայիսի 4-ից ոստիկանության Կենտրոնականի բաժնի կողմից հետախուզվում էր դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելու մեղադրանքով: