Երեխաների պաշտպանության միջազգային օրվա` հունիսի 1-ի կապակցությամբ, Երեւանի քաղաքապետարանը մի շարք տոնական միջոցառումներ է նախաձեռնել Երեւանի կենդանաբանական այգում. մրցույթներ, վիկտորինաներ, ինտելեկտուալ խաղեր, հայրենի բնաշխարհն ու կենդանական աշխարհը ներկայացնող պատմություններ:
Երեւանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունից հայտնում են, որ ամենաակտիվ ու բանիմաց փոքրիկներին նվերներ են հանձնվել:
Օրվա ընթացքում կենդանաբանական այգու տերբեր հատվածներում նախատեսված են նաեւ թատերական ներկայացումներ ու համերգային ծրագրեր: Անհատ բարերարներից մեկի օժանդակությամբ, ի դեպ, կենդանաբանական այգում այսօր կբացվի նաեւ բորենու նոր ազատավանդակը:
Հունիսի 1 -ին մինչեւ 16 տարեկան բոլոր երեխաների մուտքը կենդանաբանական այգի անվճար է:



























