Այսօր՝ հունիսի 1-ին, ժամը 10.48-ին ահազան է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Սեւան քաղաքի Նալբանդյան փողոցի թիվ 24 շենքի տանիքում առկա է փլուզման վտանգ:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը:

Պարզվել է, որ վնասված են 4 հարկանի բնակելի շենքի (կառուցված է 1967թ.) տանիքի ազբոշիֆրերը (20 ք.մ), ինչից անձրեւաջրերը լցվում են բնակարան: