«Մարի Իզմիրլյան» մանկատանն այսօր՝ հունիսի 1-ին, Երեխաների իրավունքների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ, մի խումբ լրագրողներ մանկատան սաների հետ բարեկարգեցին մանկատան բակը, ինչպես նաեւ նվերներ հանձնեցին մանկատանը: Միջոցառմանը մասնացեց նաեւ Հայաստանի երիտասարդական հիմնադրամը:

Լրագրողներն ու երեխաները միասին ծաղիկներ էին տնկում, ներկում էին դարպասն ու ցանկապատը; Մանկատան երեխաներին ակցիան անչափ ոգեւորել էր՝ նրանք հաճույքով ոչ միայն խաղում էին ու պարում, այլեւ մասնակցում աշխատանքներին; Ծառատնկման աշխատանքներին  մասնակցեց նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Ի դեպ՝ սա ֆեյսբուքի միջոցով ստեղծված լրագրողական նախաձեռնող խմբի առաջին ակցիան է: Առաջիկայում կկազմակերպվեն այլ ակցիաներ եւս, այդ թվում՝ սահմանամերձ գոտիներում: