ԼՂՀ պաշտպանության նախարարությունում անհեթեթ են համարել ադրբեջանական կողմի` «գետերի ականապատման» մասին հայտարարությունները:
«Ռազմական գործին քիչ թե շատ ծանոթ մարդը հազիվ թե հավատա այդ անհեթեթ հեքիաթներին, որոնք տարածել է ադրբեջանական կողմը: Դա բացարձակապես անհիմն հայտարարություն է, ուստի նպատակահարմար չեմ համարում դրանք մեկնաբանել»,- NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԼՂՀ ՊՆ մամուլի քարտուղար Սենոր Հասրաթյանը:
Նախօրեին ադրբեջանական լրատվամիջոցները տարածել էին Հայաստանի եւ ԼՂՀ հասցեին անհեթեթ հայտարարությունների հերթական բաժինը` պնդելով, որ հայերը «գետերով ականներ են ուղարկում»: Այս «փաստը» բացահայտվել էր ականազերծման ադրբեջանական գործակալությունների «ուսումնասիրությունների» արդյունքում: Ամենայն հավանականությամբ, տվյալ հաղորդագրութունը նպատակ ունի «հող ստեղծել» հետագա սադրիչ գործողությունների համար, միայն թե հայերի հասցեին մեղադրանքներ տեղալու շաժառիթ լինի: Նախկինում ողբերգական դեպք եղել էր, երբ երեխայի տարօրինակ մահը ադրբեջանցիները «վերագրել էին» գետերի բերած ականապատ խաղալիքին:




























