Հունիսի 2-ին, ժամը 11.15-ին ահազանգ է ստացվել, որ Երեւանի Ա. Վեգների փողոցում այրվում է ավտոմեքենա:
ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 11.22-ին, մարվել՝ 11.39-ին:
Վեգներ-Ոսկանյան փողոցների խաչմերուկում ամբողջությամբ այրվել է Ա. Արոյանին պատկանող «Մերսեդես» մակնիշի 15 ՏՕ 064 պետհամարանիշով ավտոմեքենան:




























