Թուրքիայում 17.5 հազ. մարդ ստորագրել է CNNturk-ի անվանման օգտագործման իրավունքը CNN-ի կողմից ետ կանչելու դիմումի տակ:

Դիմումում ասվում է, որ այն բանից հետո, երբ CNNturk-ը չի լուսաբանել Ստամբուլում տեղի ունեցող իրադարձությունները պատշաճ կերպով, CNN –ն այլեւս չպետք է թույլ տա իր հեղինակությունն այդ կերպ օգտագործելը եւ ետ վերցնի անվանումը:

Նշվում է, որ Ստամբուլի ցույցերի ժամանակ CNNturk-ը պինգվինների մասին հաղորդում է հեռարձակել:

Հիշեցնենք, որ Ստամբուլի բնակիչները բողոքում էին Թաքսիմ կենտրոնական շրջանում «Գեզի» այգին ոչնչացնելու որոշման դեմ` հրապարակը վերակառուցելու նպատակով: Ականատեսները նշում են, որ որոշ կենտրոնական փողոցներ փակված են բարիկադներով: Հազարավոր մարդիկ են դուրս եկել փողոց, կան հարյուրավոր վիրավորներ եւ ձերբակալվածներ:

Նշենք , որ միջազգային Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը հայտարարել էր, որ Ստամբուլում ոստիկանության կողմից բողոքի ցույցը ցրելու ժամանակ առնվազն երկու ցուցարար է զոհվել: