Հունիսի 2-ին, ժամը 18.16-ին ահազանգ է ստացվել, որ Վեդի-Սիսավան ավտոճանապարհին տեղի է ունեցել վթար, կա տուժած. անհրաժեշտ է օգնություն:

ԱԻՆ լրատվական ծառայությունից հայտնում են, թե դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Դեռեւս չբացահայտված հանգամանքներում «Միցուբիշի Պաջերո» մակնիշի 14 ՏՍ 024 պետհամարանիշով ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ շրջվել Արտաշատի ջրանցքը:

Մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ վարորդ՝ 1965 թ. ծնված Ա. Խաչատրյանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վեդի քաղաքի բժշկական կենտրոն, այնուհետեւ Երեւանի «էրեբունի» բժշկական կենտրոն:

Հրշեջ-փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հատուկ տեխնիկայով ավտոմեքենան դուրս են բերել ջրանցքից:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: