Ռուսաստանի Սմոլենսկի մարզի Յարցեւսկ շրջանի Մուշկովիչի գյուղում սեփական տան հրդեհի հետեւանքով զոհվել են հինգ երեխա եւ մեկ չափահաս: Հրշեջներին հաջողվել է փրկել եւս մեկ մարդու, հայտնում է  ԱԻՆ-ի մարզային ղեկավարը:

Հրդեհի բռնկման մասին լուրն ստացվել է 01:28-ին: Դեպքի վայրում փրկարարները հայտնաբերել են այրվող երկու բնակարանից կազմված աղյուսապատ փայտե տուն:

Պարզվում են հրդեհի պատճառները եւ հասցված վնասի չափը: Դեպքի վայրում աշխատում են մի քանի հրշեջային հաշվարկներ, հայտնում է BFM.RU-ն: ՆՏՎ-ն հայտնում է, որ զոհերից չորսը տանտիրուհու 3-9 տարեկան երեխաներն են: Մյուս երկուսը նրա զարմիկներն են` 11 եւ 19 տարեկան:  Կինը կարողացել է դուրս գալ այրվող տնից, նրան հիվանդանոց են տեղափոխել:

Մայիսի 26-ին հրդեհի հետեւանքով հինգ մարդ էր զոհվել Ռյազանի գյուղերից մեկում:  Ըստ ոստիկանության` զոհվածները վարձակալել էին այդ տունը եւ հաճախ էին հարբեցողությամբ զբաղվում: