Մոսկվայում ձերբակալվել է Փերուզ Շահինյանը, ով կասկածվում է Ռուսաստանի գործադիր իշխանության բարձրագույն մարմիններում պաշտոններ «վաճառելու» մեջ:
Ինչպես հաղորդում է «Ինտերֆաքսը», վկայակոչելով Ռուսաստանի ՆԳՆ մամուլի կենտրոնը, Փերուզ Շահինյանին ձերբակալել են խարդախության համար` կապված ՌԴ նախագահի աշխատակազմի պաշտոնների վաճառքի հետ:
Պարզվել է, որ նա «գործել է նախագահի աշխատակազմի բարձրաստիճան պաշտոնյաների վստահված անձի անվան տակ եւ հայտարարել` իբր լայն կապեր ունի»:
Մասնավորապես, Շահինյանն առաջարկել է մի գործարարի 3 մլն դոլարով գնել աշխատակազմի վարչություններից մեկի ղեկավարի պաշտոնը:
Օպերատիվ փորձի ժամանակ ոստիկանները արձանագրել են հյուրանոցներից մեկում 1,5 մլն ռուբլի ստանալու փաստը: Շահինյանին ձերբակալել են, նրա դեմ քրգործ է հարուցվել:




























