Ռուսաստանի Կամչատկայի երկրամասում գազանաբար սպանվել է տեղի «Օզյորնայա» օդանավակայանի տնօրենի 39-ամյա տեղակալը` ոչ ավանդական սեռական կողմնորոշման պատճառով: 

Քննությունը պարզել է, որ մայիսի 29-ի գիշերը Զապորոժիե գյուղում գտնվող ավտոդրոմի տարածքում հանցագործները տղամարդուն դանակներով եւ քացիներով բազմաթիվ հարվածներ էին հասցրել: Զոհը վախճանվել էր դեպքի վայրում: Տղամարդուն սպանել էին «ոչ ավանդական սեռական կողմնորոշման» համար: Հանցագործության հետքերը թաքցնելու համար կասկածյալները սպանվածին իր իսկ մեքենան էին նստեցրել, վրան բենզին լցրել եւ այրել: 

«Ինտերֆաքսը» հիշեցնում է, որ ավելի վաղ հաղորդվել էր  մայիսի 30-ին Օզյորնայա գետի ափին այրված մեքենա հայտնաբերելու մասին, որի մեջ գտնվել էր «Օզյորնայա» օդանավակայանի փոխտնօրենի  մարմինը: