«ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերությունը ներկայացրել է «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» հետվճարային սակագնային պլանը, որի շնորհիվ ինտերնետը երեխաների համար դառնում է միայն նոր գիտելիքի, աշխարհը ճանաչելու և զարգացման միջոց՝ զերծ անցանկալի և վտանգավոր բովանդակությունից:

Ընկերության մամուլի ծառայությունից հայտնում են, որ օգտվելով «ՄՏՍ կոնեկտ սահմանափակ» փաթեթից` բաժանորդը հնարավորություն է ստանում վերահսկելու դիտվող կայքերը՝ սահմանափակելով երեխաների մուտքն իրենց համար չնախատեսված էջեր:

Ավելին, սակագնային պլանին առնվազն մեկ տարով բաժանորդագրվելու դեպքում բաժանորդը կստանա «ՄՏՍ կոնեկտ» USB մոդեմ՝ արտոնյալ պայմաններով:

Երեխաների համար ոչ պատշաճ կամ վտանգավոր բովանդակություն պարունակող կոնտենտի հասանելիությունը սահմանափակող, անվտանգ ինտերնետի ապահովման պատրաստի գործիքների՝ հատուկ սակագնային պլանի միջոցով ընտանիքներին և կրթական հաստատություններին առաջարկելը համահունչ է ՎիվաՍել-ՄՏՍ-ի՝ երեխաների համար անվտանգ առցանց միջավայր և նրանց ներդաշնակ ու առողջ զարգացում ապահովելու վճռականության հետ: