Հունիսի 2-ին, ժամը 15.30-ին, «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Արտաշատի խճուղու եւ Նորագավիթի 1-ին փողոցի խաչմերուկում վրաերթի է ենթարկել 51-ամյա հեծանվորդին, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:
Ոստիկանության լրատվության վարչությունից հայտնում են, թե կատարվում է քննություն:




























