Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանիշվիլին չի բացառել, որ «Դեմոկրատական շարժման» առաջնորդ Նինո Բուրջանաձեն 2011թ մայիսի 26-ի գործով պատասխանատվության ենթարկվի:
«Փրայմ-թայմ» թերթին տված հարցազրույցում վարչապետը հայտնել է, օրենքի առջեւ բոլորը հավասար են, եւ եթե որեւէ մեկին ուղղված հարցեր առաջանան, ապա նա անպայման պատասխան կտա:
«Մայիսի 26-ի հետ կապված այն հարցին, թե «արդյոք Նիկո Բուրջանաձեն պատասխանատվության կենթարվի», կարճ կպատասխանեմ` այո՛: Նման հարց ինձ տվել են նաեւ նախագահի վերաբերյալ, եւ ես նույն կերպ եմ պատասխանել: Իհարկե, բոլոր քաղաքացիները պետք է հավասար լինեն օրենքի առջեւ», - հայտարարել է Իվանիշվիլին, հաղորդում է «Գռուզիա online»-ը:
Վարչապետի տեղեկացմամբ, մոտ ապագայում «Միասնական ազգային շարժման» առաջնորդին կարող են նոր մեղադրանքներ ներկայացվել:
«Մոտավորապես գիտեմ, որ Մերաբիշվիլիին պետք է եւս մի քանի մեղադրանքներ ներկայացվեն: Մայիսի 26-ի վերաբերյալ արդեն եւս մեկ մեղադրանք ներկայացվել է: Մայիսի 26- դեպքերին ես հեռուստացույցով եմ հետեւել, տեղյակ եմ նաեւ հաջորդող իրադարձություններից, այդ պատճառով էլ համոզված եմ, որ դատախազության փաստերն ավելի քան բավարար են: Գիրգվալիանիի գործով եւս հարցեր կլինեն: Ասում են, որ դատախազությունում էլի գործեր կան: Ես ոչնչի վրա չեմ զարմանա: Այն, որ Մերաբիշվիլիին եւ նախկին իշխանություններին ուղղված շատ հարցեր կան, ձեզ էլ է քաջ հայտնի»,- ասել է Իվանիշվիլին:




























