Առաջիկա գիշերվա առաջին ժամերին եւ վաղը օրվա երկրորդ կեսին Հայաստանի հյուսիսային շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է կարկուտ: Քամին արեւմտյան, 2-7 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 15-20մ/վրկ:

«Հայպետհիդրոմետի» տվյալներով, Երեւանում հունիսի 4-ի երեկոյան հնարավոր է ամպրոպ, անձրեւի հավանականությունը քիչ է: Գիշերը մայրաքաղաքում կլինի +12+14, ցերեկը` +27+29 աստիճան:

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23,

Կոտայքում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23,

Գեղարքունիքում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23,

Լոռիում` գիշերը` +5+10, ցերեկը` +21+25,

Տավուշում` գիշերը` +10+15, ցերեկը` +24+29, 

Արագածոտնի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23, 

Արագածոտնի նախալեռներում` գիշերը` +9+13, ցերեկը` +24+27, 

Արարատում` գիշերը` +10+14, ցերեկը` +25+29,

Արմավիրում` գիշերը` +10+14, ցերեկը` +25+29,

Վայոց ձորի լեռներում` գիշերը` +3+8, ցերեկը` +18+23, 

Վայոց ձորի նախալեռներում` գիշերը` +10+14, ցերեկը` +25+29, 

Սյունիքի հովիտներում` գիշերը` +12+16, ցերեկը` +28+31, 

Սյունիքի նախալեռներում` գիշերը` +4+9, ցերեկը` +18+23, 

Լեռնային Ղարաբաղում` գիշերը` +10+14, ցերեկը` +20+24: