Հունիսի 8-ին Երեւանի Մալիբու սրճարանի հարեւանությամբ կվերաբացվի գյուղատնտեսական տոնավաճառը: Այդ մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը:

Նրա խոսքով` այս տարի Երեւանում կբացվի 3 տոնավաճառ, եթե կարիք լինի` դրանց թիվը կավելացվի այլ վարչական շրջաններում:

Մալիբուի տոնավաճառում տեղերի թիվը հասցվելու է 200-ի` անցյալ տարվա 150-ի համեմատ: Ռ. Մակարյանի տեղեկացմամբ` 40-50 տեղ կհատկացվի Արմավիրի տարածաշրջանին, որտեղ գյուղացիական տնտեսությունները զգալի վնասներ են կրել կարկուտից:

Տոնավաճառներում, ինչպես եւ նախորդ տարիներին, տաղավարներն ու կշեռքները գյուղացիներին կտրամադրվեն անվճար: 

Նշենք, որ 2012 թ. Երեւանում գործել են 3 գյուղատնտեսական տոնավաճառներ` Կասյան փողոցում, Այրարատ կինոթատրոնի մոտ եւ Մալիբու սրճարանի մոտ: