Այսօր` հունիսի 3-ին, ժամը 13.30-ից մինչեւ 15.30-ը Շիրակի մարզի Աղին, Հայկաձոր, Սառնաղբյուր, Լեռակերտ, Բագրավան, Լանջիկ, Ձիթհանկով, Ջրափի, Արագածոտնի մարզի Հակկո, Գետափ, Մաստարա, Լոռու մարզի Ահնիձոր գյուղերում, իսկ ժամը 17.00-ից մինչեւ 17.15-ը Տավուշի մարզի Պտղավան, Լճկաձոր, Հաղթանակ եւ Զորական գյուղերում ու շրջակա տարածքներում կարկուտ է տեղացել:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ նշված տարածքները չեն վերահսկվում ՀՀ ԱԻՆ «ՄԵՎԱՆԾ» ՊՈԱԿ-ի կողմից: