Մոսկվայում դատարանը 7-11 տարվա ազատազրկման է դատապարտել «Կասպերսկիի լաբորատորիաներ» ընկերության հիմնադիր Եվգենի Կասպերսկիի որդու՝ Իվանի,  4 առեւանգողներին:

62-ամյա Նիկոլայ Սավելեւին, նրա 31-ամյա որդուն, մերձմոսկովյան Սերգիեւո-Պոսադսկի շրջանի բնակիչ 3 անգամ դատապարտված Սերգեյ Գրոմովին եւ Օլեգ Մայուկովին դատարանը մեղավոր է ճանաչել: Բացի Մայուկովից` բոլորը դատապարտվել են նաեւ շորթման համար:

BFM.RU-ի տեղեկացմամբ` դատարանի վճռով ավագ Սավելեւը դատապարտվել է 11, նրա որդին 10, Սերգեյ Գրոմովը 9, իսկ Օլեգ Մայուկովը 7 տարվա ազատազրկման:

Մոսկվայի պետական համալսարանի հաշվողական մաթեմատիկայի եւ կիբեռնետիկայի ֆակուլտետի ուսանող Իվան Կասպերսկուն առեւանգել են ապրիլի 19-ին աշխատանքի գնալու ճանապարհին: Առեւանգողները երիտասարդի ծնողներից 3մլն եվրո էին պահանջել: Ի. Կասպերսկուն ազատել են ապրիլի 24-ին: Նրան պահել են «Ռոշա» («Роща») գյուղի այգու տարածքում գտնվող բաղնիքում:

Անցած տարվա օգոստոսին զինվորական դատարանը 4.5 ազատազրկման է ենթարկել գործի եւս մեկ մասնակցի` Դաշնային անվտագության ծառայության աշխատակից Ալեքսեյ Ուստիմչուկին (նա պատիժը կրելու է խիստ վերահսկողության բանտում): Նրա գործը դատարանը քննել է հատուկ կարգով: Մեղադրյալն ամբողջությամբ ընդունել է իր մեղքը: