Հունիսի 3-ին դատարանը կալանավորել է անցած տարվա սեպտեմբերին տեղի ունեցած սպանության եւ թալանի վերջին երկու մասնակիցներին` Ռոստեւան Իզորիային եւ Էլհան Ալիեւին:
Ավելի վաղ` հուլիսի 29-ին, դատարանն արդեն կալանավորել էր 4 մասնակիցների` Բուբու Կարդավին, Գրիգորի Կարդավին, Մերաբա Կորձախիին եւ Վլադիմիր Ղուշյանին:
Մինչ այդ ՌԴ քննչական կոմիտեի կայքը հայտնել է, որ կասկածյալների նկատմամբ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածով (սպանություն), 222-րդ հոդվածով (զենքի ապօրինի կիրառում), ինչպես նաեւ 162-րդ հոդվածով (թալան):
Հետաքննության տվյալներով`անցած տարվա սեպտեմբերի 29-ին Մոսկվայի Կարամիշեւյան առափնյա փողոցով մեքենայով ուղեւորվելիս անհայտ անձիք հրազենից մի քանի անգամ կրակել են «Աուդի Ա-8» մեքենայի 29-ամյա վարորդին եւ 30-ամյա ուղեւորին: Ստացված վնասվածքների հետեւանքով վարորդը տեղում մահացել է, իսկ ուղեւորին տեղափոխել եմ հիվանդանոց, որտեղ նրան օգնություն են ցույց տվել: Տուժածներից նաեւ 12մլն ռուբլի են գողացել:
Մարտի 29-ի լույս 28-ի գիշերը քնչական բաժնի, ինչպես նաեւ Մոսկվայի քրեական հետախուզության աշխատակիցները բերման են ենթարկել 6 կասկածյալների:




























