Այսօր՝ հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ է ստացվել, որ  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր-2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել եւ ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ ժամը 17.44-ին դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Կտրվի լրացուցիչ տեղեկություն: