Չեմ կարծում, որ ամռանը երկրում գերակտիվ քաղաքական գործընթացներ կլինեն, սակայն, ցանկացած դեպքում, եթե որեւէ ակտիվություն ի հայտ գա, ապա «Ժառանգություն» կուսակցությունը պատրաստ է դրան: Այս մասին НЕВС.ам-ի թղթակցի հետ զրույցում նշեց «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը:
Նրա խոսքով՝ ինչպես հայտարարվել էր նախկինում, հունիսի 15-ին տեղի կունենա «Ժառանգություն» կուսակցության համագումարը, որը զուտ կուսակցական միջոցառում կլինի:
Հարցին, թե հնարավոր համարո՞ւմ է, որ ամռան ընթացքում ընդդիմադիր քաղաքական ուժերը վերանայեն իրենց դիրքորոշումները, Մարտիրոսյանը պատասխանեց, որ ոչինչ չի կարելի բացառել. «Ամեն ինչ հնարավոր է, կսպասենք իրադարձությունների զարգացմանը»:
Նա միաժամանակ նկատեց, որ «Ժառանգությունն» իր առջեւ խնդիր չի դնում իր շուրջը միավորել այս կամ այն ուժերին, հետեւաբար այդ ուղղությամբ քայլեր չի ձեռնարկում:



























