Թուրքական լրատվամիջոցները հայտնում են անկագություննեի երկրորդ զոհի մասին. երիտասարդը վախճանվել է հունիսի 3-ի երեկոյան` հիվանդանոցում, հրազենային վերքից:

Զոհված 22-ամյա Աբդուլա Քոմերթը վիրավորվել էր երկրի հարավում գտնվող Հաթայ նահանգի անկարգությունների ժամաակ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»: Թուրքիայի ընդդիմադիր Հանրապետական ժողովրդական կուսակցության  (CHP) պատգամավոր Հասան Ակգոլը հայտնել է, որ զոհված Աբդուլա Քոմերթը կուսակցության երիտասարդական թեւի անդամ էր, գրում է lenta.ru-ն:

Ավելի վաղ հաղորդվել էր նաեւ ցույցի ժամանակ տուժած մի այլ երիտասարդի մահվան մասին: Նա վիրավորվել էր հունիսի 2-ին` Ստամբուլում:

Ըստ CNN-ի` Թուրքիայում անկարգությունների հետեւանքով տուժածների թիվը  կազմում է առնվազն 3195 մարդ, որոնցից 25-ը ծանր վիճակում են:

Հիշեցնենք, որ Թուրքիայում մի քանի օր է շարունակվում են բողոքի ցույցերը` Ստամբուլի Թաքսիմ հրապարակում «Գեզի» այգուծառահատման եւ այդ վայրում առեւտրի եւ զվարճանքի համալիր կառուցելու վերաբերյալ իշխանությունների որոշման պատճառով:

Բողոքողներին աջակցում են Թուրքիայի նահանգների կեսը եւ Եվրոպայում ապրող թուրքերը:  Բնապահպանական կոչերը փոխարինվել են քաղաքականով` Էրդողանի հրաժարականի պահանջով: Էրդողանն անձամբ մի քանի անգամ հայտարարել է, որ Թաքսիմ հրապարակի վերակառուցման որոշումը չի վերանայվելու: