Ռուսաստանի Սվերդլովի մարզում տղամարդը դանակահարել է վեցամյա որդուն եւ ինքնասպանություն գործել:  Ամուսնուն եւ դանակի բազմաթիվ հարվածներից մահացած երեխային հայտնաբերել է աշխատանքից վերադարձած կինը:

Սվերդլովի մարզի ՆԳՆ-ի տեղեկացմամբ՝ երկուսն էլ դանակի բազմաթիվ հարվածներ են ստացել, որոնց հետեւանքով տեղում մահացել են: Նախնական վարկածով՝ որդուն եւ իրեն մարմնական վնասվածքներ է պատճառել տղամարդը:

Նրա այդ արարքի դրդապատճառը կպարզի քննությունը, հայտնում է ՆՏՎ-ն: