Հունիսի 3-ին, ժամը 17.25-ին տեղեկատվություն է ստացվել, որ Երեւան-Սեւան ավտոճանապարհի 36-49-րդ կմ-ում քամու հետեւանքով կոտրվել են ծառեր, որոնք մասամբ խոչընդոտում են երթեւեկությանը:
Հայաստանի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Հրշեջ-փրկարարները մասնատել եւ ավտոճանապարհից հեռացրել են 3 ծառ:
Լուսանկարը ՝ Էդվարդ Արզումանյանի /NEWS.am




























