Հունիսի 3-ին, Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորի ընկնելու հետեւանքով տուժած 26-ամյա էքսկավատորավարը մահացել է:

Հիշեցնենք, որ հունիսի 3-ին, ժամը 17.44-ին ահազանգ էր ստացվել, որ  Տավուշի մարզի Գետահովիտ գյուղում «Խաչաղբյուր2» ՀԷԿ-ի շինարարական աշխատանքներ իրականացնելիս ժայռաբեկորը պոկվել եւ ընկել է էքսկավատորի վրա. կա տուժած:

Հայաստանի ԱԻՆ փրկարար ծառայությունից հայտնում են, որ դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ տուժածը Եղվարդ քաղաքի բնակիչ Ա. Խաչատրյանն է:

Հրշեջ-փրկարարները մոտենալով դեպքի վայրին` ճանապարհի անանցանելիության պատճառով մնացած ճանապարհա¬հատ¬վածը շարունակել են ոտքով (իրենց հետ վերցնելով անհրաժեշտ գույք եւ սարքավորում¬ներ):

Պարզվել է, որ աշխատանքներ իրականացնելիս «Հունդայի» մակնիշի էքսկավատորի վրա է ընկել մոտ 30 տ., 10-15 խմ ժայռաբեկոր, ինչի հետեւանքով վարորդը` Եղվարդ քաղաքի  Շիրակի փ. թիվ 8/20 տան բնակիչ` 27-ամյա Ա. Խալաթյանը տեղում զոհվել է:

Տեղանքի բարդ ռելիեֆի պատճառով հնարավոր չէ կիրառել ծանր տեխնիկա, աշխատանքներն իրականացվում են ձեռքի տեխնիկական միջոցներով:

Փրկարարական աշխատանքներին մասնակցում են 14 հրշեջ-փրկարար, տեղի բնակիչներ եւ ՀԷԿ-ի շինարարներ:

Ժամը 08.47-ին հրշեջ-փրկարարներն երիտասարդի դին դուրս են բերել: