Ռուսական լրատվամիջոցները որոշ մանրամասներ են հաղորդում Մախաչկալայի քաղաքապետ Սայիդ Ամիրովի գործի մասին, որը կալանավորվել էր քննիչ Արսեն Գաջիբեկովի սպանության կազմակերպման համար: Այսօր՝ հունիսի 4-ին, Մոսկվայի «Լեֆորտովո» բանտում նրան պաշտոնական մեղադրանք կներկայացվի:

Սպանությունը կատարվել էր 2011թ. դեկտեմբերին Կասպիյսկում: «Կոմերսանտին» աղբյուրները հայտնել են, որ քննիչն ու քաղաքապետը երբեք անձամբ չեն հանդիպել, սակայն ինչ-որ գործի շրջանակում Գաջիբեկովի ենթակաները Ամիրովի մտերիմ պաշտոնյաների մոտ խուզարկություններ են անցկացրել, որոնք էլ բողոքել են քաղաքապետին:

Սկզբում Ամիրովը փորձել է պայմանավորվել պայմանավորվել ՌՔԿ-ի ղեկավարության հետ, սակայն անհաջողության բախվելով, խնդրի լուծումը հանձնարարել է իր եղբորորդի Յուսուպ Ջափարովին, որն էլ դիմել է դատախազի նախկին օգնական Կոլխոզնիկ մականվամբ Կիզլյար Մուհամեդ Աբդուլգալիմովին: Նա հանձն է առել սպանությունն իրագործել միայն այն բանից հետո, երբ Մախաչկալայի քաղաքապետը հեռախոսով կրկնել է պատվերը:

Դաղստանը լեռնային շրջան է, որը դուրս է կրեմլյան քաղաքականության սահմաններից, գրում է The Christian Science Monitor-ը, որի հոդվածից հատված է մեջբերում gazeta.ru-ն: Մախաչկալայի քաղաքապետի կալանքը կարելի է գնահատել որպես Սոչիի Օլիմպիական խաղերի նախաշեմին Կովկասում Կրեմլի զանգվածային գործունեության սկիզբ: Չի բացառվում, որԱմիրովի կալանքը Հանրապետության նկատմամբ վերահսկողությունը վերականգնելու առավել զանգվածային գործողությունների սկիզբն է:

Ըստ «Մոսկովսկի կոմսոմոլեցի»՝ Մախաչկալայի բնակիչները տոնում են քաղաքապետի բանտարկությունը, որն «Արյունարբու Ռուզվելտ» եւ Վոլան դը Մորտ մականունն էր ստացել: