Հայաստանի  միջազգային պահուստները 2013 թ. ապրիլին կազմել են մոտ 1.638 մլրդ դոլար; Այդ մասին նշված է ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակման մեջ («Միջազգային պահուստների եւ արտարժութային իրացվելիության ստանդարտ աղյուսակ»): Նախորդ ամսվա նկատմամբ միջազգային պահուստների մակարդակը համարյա փոփոխություն չի կրել:

Սակայն էական փոփոխություններ են տեղի ունեցել միջազգային պահուստների կառուցվածքում: Ապրիլին ԿԲ պահուստներում կանխիկ դրամական միջոցները կազմել են 643 մլն դոլար՝ նախորդ ամսվա համեմատ ավելանալով 85 մլն դոլարով: Արժեթղթերի ծավալն, ընդհակառակը, շարունակել է նվազել եւ 2013 թ. առաջին անգամ պակաս է 1 մլրդ դոլարից՝ կազմելով 980,9 մլն դոլարի; Նախորդ ամսվա համեմատ արժեթղթերի ծավալը նվազել է մոտ 89 մլն դոլարով: